Տիագու Մոտտան չի քննարկել «Բարսելոնայի» հնարավոր նշանակումը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել , որ Ժոան Լապորտայի որոշմամբ Չավին կարող է լքել կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնը։ Ակումբը սկսել է թեկնածուներ դիտարկել իսպանացուն պաշտոնանկ անելու դեպքում փոխարինելու համար։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ վկայակոչելով Մոտտայի գործակալ Ալեսանդրո Կանովիին, Բոլոնիայի մարզչի ներկայացուցիչները չեն կապվել «Բարսելոնայի» հետ։
Իտալացի մասնագետի մտերիմների կարծիքով՝ Մոտտան հարգում է Չավիին և «Բարսելոնայում» նրա կատարած աշխատանքը և ներկայումս ամբողջությամբ կենտրոնացած է մրցաշրջանը «Բոլոնիայի» հետ ավարտելու վրա։
Հաղորդվում էր նաև, որ Մոտտան մոտ է «Յուվենտուսի» հետ համաձայնության գալուն։