Միայն Ալեքս Ֆերգյուսոնն է ավելի շատ տիտղոսներ նվաճել որպես մարզիչ, քան Պեպ Գվարդիոլան:
«Մանչեսթեր Սիթին» գլխավորող կատալոնացին այսօր թիմի հետ չորրորդ անգամ անընդմեջ հաղթեց Անգլիայի առաջնությունում՝ սահմանելով ռեկորդ։
Եզրափակիչ տուրում «քաղաքայիները» հաղթեցին «Վեսթ Հեմին» (3:1):
Անգլիայում անցկացրած ժամանակ Գվարդիոլան ունի 17 տիտղոս, իսկ մարզչական կարիերայում՝ ընդհանուր առմամբ 38, այս ցուցանիշով նա զբաղեցնում է երկրորդ տեղը պատմության մեջ՝ զիջելով միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ֆերգյուսոնին (49 հաղթանակ տարբեր մրցաշարերում)։
Նախկինում Գվարդիոլան հաղթել էր նաև «Բավարիայի» (7 տիտղոս) և «Բարսելոնայի» (14) հետ։