Միկել Արտետա. «Ցանկանում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կորցնի»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ հույս ունի, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի ԱՊԼ-ում։

«Իմ սրտով և հոգով հուսով եմ, որ «Սիթին» միավորներ կկորցնի: Դուք գիտեք, թե ինչ է կատարվում իմ ներսում:

Ես պարզապես ցանկանում եմ հաղթել, և դրա համար անհրաժեշտ է, որ մյուսները միավորներ կորցնեն, և դա այն է, ինչի վրա ես հույս ունեմ», – Արտետայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

«Արսենալը» 35 հանդիպումներից 80 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է, նրանք 34 խաղում վաստակել են 79 միավոր։ Լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» (75 միավոր 35 խաղում):