Ժոզե Մոուրինյոն մերժել է մի քանի ակումբների՝ հանուն գերմանական թիմի

Ժոզե Մոուրինյոն ցանկանում է գլխավորել «Բավարիան»:

Ըստ Bild-ի՝ «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը վերջերս մի քանի առաջարկ է մերժել, քանի որ նպատակ ունի աշխատել մյունխենյան ակումբում։

Սակայն նման համագործակցությունը կասկածի տակ է պորտուգալացու պաշտպանողական ոճի և նրա էգոյի պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Ռալֆ Ռանգնիկը (Ավստրիայի հավաքական) հրաժարվել է գլխավորել «Բավարիան»։