Ռիվալդո. «Չավիի որոշումը ճիշտ էր»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն արձագանքել է Չավիի՝ կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում մնալու որոշմանը:

««Բարսելոնայում» իրավիճակը հանգստացնելու համար Չավին որոշեց մնալ: Դա ճիշտ որոշում էր։ Կարծում եմ, որ նա և թիմը այնքան էլ լավ մրցաշրջան չեն անցկացրել:

Նրանք ոչ մի գավաթ չեն նվաճել: Բայց Չավին որոշեց մնալ՝ ունենալով պայմանագիր մինչև 2025 թվականը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Betfair-ը։

Նշենք, որ 33 տուրից հետո «Բարսելոնան» 73 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։