«Բարսելոնայի» ապագա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել (VIDEO)

Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն ծանր վնասվածք է ստացել։ Երիտասարդ ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել բրազիլական Ա Սերիայի 24-րդ տուրի «Ինտերնասիոնալի» հետ հանդիպումը՝ պաշտպան Նիկոլաս Էրնանդեսի սահանկումից հետո։

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա հարձակվողն աջ կոճի երկու կապանների պատռվածք է ստացել։ Այդուհանդերձ, Վիտոր Ռոկեի ապաքինման համար վիրահատություն չի պահանջվի, սակայն չի սպասվում, որ նա կկարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև տարեվերջ։ Նման վնասվածքներից վերականգնման միջին ժամկետը առնվազն երեք ամիս է: Այնուամենայնիվ, «Ատլետիկո Պարանաենսեն» ակնկալում է, որ Վիտոր Ռոկեն խաղադաշտ կվերադառնա երկու ամսից: Նշվում է, որ բուժումն արդեն սկսվել է։

Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն հաջորդ տարի տեղափոխվելու է «Բարսելոնա», ակումբները պայմանավորվել էին այս ամառ։