Խերարդո Մարտինոն բացատրել է, թե ինչու մարզմանը հրահանգներ չի տալիս Լիոնել Մեսսիին

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն բացատրել է, թե ինչու լրացուցիչ հրահանգներ չի տալիս ավագ Լիոնել Մեսսիին։

«Մեսսին կարող է խաղադաշտում տեղաշարժվել այնպես, ինչպես ցանկանում է, նա աշխարհի լավագույն խաղացողն է և հիանալի ռմբարկու, ուստի մարզչի կողմից լրացուցիչ հրահանգների կարիք չունի:

Այժմ մենք շատ հանդիպումներ չունենք, ուստի նա ֆիզիկապես վերականգնվում է»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Inter Miami News Hub-ը։

Այս մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։