Լիոնել Մեսսին. «Ես երազում եմ խաղալ այդ թիմում»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է այն ակումբի անունը, որտեղ ցանկանում է խաղալ և ավարտել ֆուտբոլային կարիերան: Մեսսին այդ ակումբում է արել իր առաջին քայլերը ֆուտբոլում։

«Ես միշտ ցանկացել եմ դա անել, հատկապես Աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո։ Ես ցանկանում եմ վայելել արգենտինական ֆուտբոլը՝ խաղալով «Նյուելս Օլդ Բոյզում», քանի որ իմ առաջին քայլերը ֆուտբոլում այդտեղ եմ արել։ Ես երազում եմ խաղալ «Նյուելս Օլդ Բոյզում», – նշել է Մեսսին։

2023 թվականի հուլիսի 15-ին Մեսսին տեղափոխվեց «Ինտեր Մայամի»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 12 խաղի՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Արգենտինայի հավաքականի ավագին գնահատում է 35 միլիոն եվրո։