FUTSAL CHAMPIONS LEAGUE. «Պալման» լարված պայքարում հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ

Երևանի Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որտեղ գործող չեմպիոն «Պալման» մրցեց «Բենֆիկայի» հետ։

«Պալման» կարողացավ հետխաղյա 6-մետրանոցներով հաղթանակի հասնել ու նվաճել եզրափակչի ուղեգիր (4:4, 6-մետրանոց՝ 4:3)։

«Բենֆիկայի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Լուսիուն (7’, երկրորդ խաղակես՝ 3’, 17’) մեկ գոլ հեղինակեց Ժակարեն (11’)։

«Պալմայից» աչքի ընկան Գարսիա Գորդիլյոն (9’, երկրորդ խաղակես՝ 19’), Մարսելոն (երկրորդ խաղակես՝ 18’), ինչպես նաև ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը (երկրորդ խաղակես՝ 14’)։

Հետխաղյա 6-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց «Պալման»։ Նրանք հաղթեցին 4-3 հաշվով ու դուրս եկան եզրափակիչ։

Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Բարսելոնան» և «Սպորտինգը»։