FWA. Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի (FWA) տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ֆոդենը FWA-ի գրեթե 900 անդամների շրջանում հավաքել է ձայների 42%-ը: Լավագույն եռյակում են հայտնվել նաև «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։

2023/24 մրցաշրջանում 23-ամյա Ֆոդենը անցկացրել է 48 հանդիպում, դարձել 24 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Պրեմիեր լիգայի երեք գլխավորներից մեկն է։ Մրցաշրջանի վերջում մրցանակներ են շնորհվում նաև Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի (PFA) և հենց լիգայի կողմից: Անցյալ տարի «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շահեց FWA մրցանակը: