Կոնֆերենցիաների Լիգա. «Փյունիկը» ցավալի պարտություն կրեց

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկն» արտագնա խաղում մրցեց Նորվեգիայի առաջատարի «Բուդյո-Գլիմտի» հետ և ցավալի պարտություն կրեց՝ 0-3 հաշվով։

Տանտերերի կազմում աչքի ընկան Ալբերտ Գրյոնբեկը, Ֆարիս Մումբանիան ու Ամալ Պելեգրինոն։

Նշենք, որ «Փյունիկի» կազմում ցավալի վնասվածք ստացավ Հովհաննես Հարությունյանը։

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին՝ Երևանում։