CONFERENCE LEAGUE. «Ֆիորենտինան» տանն ուժեղ գտնվեց «Բրյուգեից», «Օլիմպիակոսը» անակնկալ հաղթեց Անգլիայում (VIDEO)

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթեց «Բրյուգեին»:

Խաղն ավարտվել է 3:2 հաշվով։ Դաշտի տերերի կազմում գոլերը խփեցին հարձակվողներ Ռիկարդո Սոտիլը, Անդրեա Բելոտին և Մ’Բալա Նզոլան: Բելգիական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել կիսապաշտպան Հանս Վանակենը և հարձակվող Իգոր Տիագոն։

«Ասթոն Վիլան» էլ կիսաեզրափակչի մյուս խաղում պարտվել է «Օլիմպիակոսին»:

Հանդիպումը կայացավ «Վիլլա Պարկ» մարզադաշտում և ավարտվեց 4։2 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Հունական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել մարոկացի հարձակվող Այուբ Էլ-Կաաբին, եւս մեկ գոլ է խփել արգենտինացի կիսապաշտպան Սանտյագո Էսեն։

Կիսաեզրափակիչի ճանապարհին «Ասթոն Վիլան» հաղթեց «Այաքսին» (0:0, 4:0) և «Լիլին» (2:1, 2:2), իսկ «Օլիմպիակոսը» դուրս թողեց «Ֆերենցվարոշին» (1:0, 1:0), «Մաքաբիին», «Թել Ավիվին» (1:4, 6:1) և «Ֆեներբախչեին» (3:2, 1:1):

Պատասխան խաղերը կկայանան մայիսի 9-ին։