«Ասթոն Վիլայի» երկրպագուն սրտի կաթված է ստացել «Օլիմպիակոսի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ

Հինգշաբթի օրը՝ մայիսի 2-ին, տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումը՝ «Ասթոն Վիլա» – «Օլիմպիակոս»։ Հանդիպումն ավարտվել է հունական ակումբի հաղթանակով՝ 4։2 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը մի քանի րոպե հետաձգվեց։ Ինչպես նշում է Daily Mail-ը, դրա պատճառը բիրմինգհեմյան երկրպագուներից մեկի սրտի կաթվածն է եղել։ Տուժածին պատգարակով դուրս են բերել տրիբունաներից և ուղարկել հիվանդանոց։

«Օլիմպիակոս» – «Աստոն Վիլա» պատասխան խաղը կկայանա մայիսի 9-ին։