Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Հյուսիսային Ամերիկայի լիգայի մամուլի ծառայությունը։

Ապրիլին 36-ամյա արգենտինացին կանոնավոր առաջնության 4 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ փետրվար-մարտ ամիսների ամսվա լավագույն խաղացողի մրցանակը տրվել է «Ինտերի» մեկ այլ հարձակվող Լուիս Սուարեսին։