«Լիվերպուլը» երաշխավորեց իր տեղը Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին

«Լիվերպուլը» երաշխավորել է իր տեղը Չեմպիոնների լիգայում 2024/25 մրցաշրջանի համար։

Այս մասին հայտնի է դարձել ԱՊԼ-ի 26-րդ տուրի հետաձգված խաղում «Թոթենհեմի»՝ «Չելսիից» կրած պարտությունից հետո (0:2):

Մերսիսայդյան ակումբը հաստատ 2023/24 մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղից ցած չի իջնի։

«Թոթենհեմը» 34 խաղից հետո ունի 60 միավոր։ Թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղում է և այլեւս չի կարողանա հասնել «Լիվերպուլի» հետ, որը 75 միավորով երրորդն է։

«Լիվերպուլը» այս մրցաշրջանում չմասնակցեց Չեմպիոնների լիգային, քանի որ 2022/23 մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցրել է միայն հինգերորդ տեղը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը 32-ի փոխարեն կմասնակցի 36 թիմ, իսկ խմբային փուլը կփոխարինվի յուրաքանչյուր ակումբի համար տարբեր մրցակիցների հետ 8 խաղով: