ՀՖՖ. «Արթուր Սողոմոնյանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում»

Օրերս մեզ հետ զրույցում «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը նշել էր, որ իրենց զգուշացրել էին, որ եթե «Փյունիկը» ձեռք բերեր Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր, չէր կարող խաղալ «Հանրապետական» մարզադաշտում և ստիպված կլիներ խաղալ Վրաստանում կամ Կիպրոսում:

«Պրոֆֆուտբոլը» կապ հաստատեց ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

««Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Անհասկանալի է, թե որտեղից նրան այն տեղեկատվությունը, որ նրա կողմից նշված փուլերի հանդիպումները պետք է անցնեին Վրաստանում կամ Կիպրոսում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը հանդիսանում է ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտ և եթե հայկական ակումբներից որևէ մեկը Չեմպիոնների Լիգայի կամ Եվրոպա Լիգայի խմբային մրցաշարում, կամ նույնիսկ հետագա փուլերում (1/8 կամ 1/16) հանդես գալու իրավունք ձեռք բերի, այն պատրաստ կլինի ընդունելու այդ կարգի հանդիպումները»,- պատասխանեցին ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնից