Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ հույս ունի հրավիրել Կառլո Անչելոտտիին

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատալ, որ կարող է համոզել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին գլխավորել ազգային հավաքականը, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է ազգային հավաքականի նոր մարզիչ ընտրելու ժամկետը՝ հույս ունենալով, որ Անչելոտտին կհամաձայնի առաջարկին։

Մասնագետի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ: