«Արսենալը» ջնջել է Անդրեյ Արշավինին նվիրված թվիթը

«Արսենալի» մամուլի ծառայությունը ջնջել է Անդրեյ Արշավինին նվիրված թվիթը, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Մայիսի 29-ին «Արսենալի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձավ 42 տարեկան։

Առավոտյան Twitter-ում լոնդոնյան ակումբի պաշտոնական աքաունթում գրառում է հայտնվել։ «Մաղթում ենք քեզ լավ օր, Անդրեյ»,- վերտառությամբ:

Սակայն հղումով թվիթն այժմ անհասանելի է, քանի որ այն ջնջվել է հեղինակի կողմից։

Հիշեցնենք, որ Անդրեյ Արշավինն «Արսենալում» խաղացել է 2009-ից 2013 թվականներին, անցկացրել 144 հանդիպում և խփել 31 գոլ։