«Արսենալը» ցանկանում է գնել Նեյմարին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, Միկել Արտետան շատ է ցանկանում իր թիմում տեսնել Նեյմարին, սակայն անգլիական ակումբը 70 միլիոն եվրոյից ավել չեն կարող հատկացնել բրազիլացու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Նեյմարը կլքի ՊՍԺ-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։