«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Լիոնել Մեսսիի որակազրկման մասին։
«Ակումբն ինձ տեղեկացրեց Լիոնել Մեսսիի որակազրկելու որոշման մասին շաբաթվա սկզբին։
Ես որոշեցի չմեկնաբանել այս պատմությունը»,- Գալտյե խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: