ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է L’Équipe-ը:
Փարիզցիների ղեկավարությունը կարծում է, որ բրազիլացին չի համապատասխանում ցանկալի նախագծին։
Նշվում է, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ։
Նեյմարի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։