Մանչեսթրյան գրանդը ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է դանիացի պաշտպանի համար վճարել մոտ 70 միլիոն եվրո։ Նշվում է, որ «Բարսելոնան» ֆինանսական խնդիրները կարգավորելու համար կարող է վաճառել իր պաշտպանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չավին չի ցանկանում բաց թողնել Քրիստենսենին։

Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ Լոնդոնի «Չելսիից»։