Հայտնի է Ա Սերիայի մարտ ամսվա լավագույն մարզչի անունը

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ճանաչվել է Ա Սերիայի մարտ ամսվա լավագույն մարզիչ։

Գարնան առաջին ամսում «Լացիոն» Իտալիայի առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, այդ թվում՝ հաղթելով Ա Սերիայի առաջատար «Նապոլիին» (1:0):

Այս հաջողությունները թույլ տվեցին «Լացիոյին» բարձրանալ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ: