Նիկո Կովաչը հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը

Գերմանական «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը չի ցանկացել գլխավորել Լոնդոնի «Թոթենհեմը», գրում է WAZ Online-ը:

Անգլիական ակումբը դիմել է «Վոլֆսբուրգին»՝ Նիկո Կովաչի հետ բանակցություններ վարելու խնդրանքով, սակայն անձամբ Կովաչը հրաժարվել է գլխավորել լոնդոնյան ակումբը: Նա ցանկանում է մնալ «Վոլֆսբուրգի» ղեկին: