Ռաֆինյան վիճաբանել է Չավիի եղբոր հետ

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան դժգոհ է մնացել «Վալենսիայի» հետ Լա Լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում (4:2) իր փոխարինումից և այն կատարելուց հետո վիճաբանել է Օսկար Էրնանդեսի հետ, ով թիմի գլխավոր մարզչի եղբայրն է։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաֆինյան հանդերձարանում շարունակել է վիրավորել Օսկարին, ինչից հետո նրան հասկացրել են, որ հաջորդ խաղում նա չի հայտնվի մեկնարկային կազմում։

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղում (4:2) հարձակվողը խաղադաշտ դուրս չեկավ մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց հանդիպման 69-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» մտադիր է վաճառել Ռաֆինյային առաջիկա ամռանը։