«Մանչեսթեր Սիթին» Ժոաու Կանսելուին փոխարինող է գտել

«Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է The Athletic-ը։

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտածում է անգլիացու հետ պայմանագիր կնքելու մասին, որը կփոխարինի Ժոաու Կանսելուին, ով մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի ամառ։