«Նապոլին» չի կարողանում համաձայնության գալ Խվիչա Կվարացխելիայի հետ

Խվիչա Կվարացխելիայի նոր պայմանագրի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ։ «Նապոլին» մտադիր է երկարաձգել պայմանագիրը 23-ամյա ֆուտբոլիստի հետ. շուտով ակումբը հանդիպում կանցկացնի վինգերի գործակալի հետ։

Ինչպես հաղորդում է GIFN-ը՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ին, նեապոլցիների համար հեշտ չի լինի բավարարել Կվարացխելիայի խնդրանքները։ Մինչդեռ, ըստ աղբյուրի, «Բարսելոնան», որի մարզիչ Չավի Էրնանդեսը խաղացողի տաղանդի մեծ երկրպագու է, վերահսկում է իրավիճակը։

Transfermarkt պորտալի փորձագետները Խվիչա Կվարացխելիայի արժեքը գնահատում են 80 մլն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: