«Յուվենտուսը» համաձայնության է հասել «Ինտերի» սանի հետ

«Մոնցայի» դարպասապահ Միկելե դի Գրեգորիոն համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ։

26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Միլանը», սակայն «Յուվենտուսին», կարծես թե, հաջողվել է հաղթել մրցակիցների դեմ պայքարում։ Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ «ծեր սինյորայի» ղեկավարությունը սկզբունքային համաձայնության է եկել դարպասապահի հետ։

Դի Գրեգորիոն պատրաստ է թուրինյան ակումբի հետ պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը։ Իտալացու աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 2 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։

Միկելե դի Գրեգորիոն «Ինտերի» սան է։ 2022 թվականին «Մոնցան» դարպասապահին գնել է «ներաձուրիներից»՝ վճարելով 4 միլիոն եվրոյից մի փոքր ավելի։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիայի 30 խաղում բաց է թողել 30 գոլ: