«Բարսելոնան» կարող է վաճառել թիմի երկու ֆուտբոլիստի

«Բարսելոնան» այս ամառ կարող է ստիպված լինել վաճառել իր ֆուտբոլիստներից մեկին: Ինչպես հաղորդում է Sport-ը, թիմը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:

Ռաֆինյա Դիասը, Ռոբերտ Լևանդովսկին, Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը, Գավին, Ալեխանդրո Բալդեն, Ժյուլ Կունդեն և այլ առանցքային ֆուտբոլիստներ ամռանը հաստատ չեն հեռանա «Բարսելոնայից»: Իսկ Անդրեաս Քրիստենսենն ու Ֆրենկ Քեսսին կարող են հեռանալ։ Ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա ամռանը: