Յուրգեն Կլոպ․ «Կուզեմ, որ նա աշխատի «Լիվերպուլում»»

Յուրգեն Կլոպը խոսել է իրեն փոխարինելու Առնե Սլոտի հնարավորության մասին։

«Եթե նա է ուզում աշխատանքը, ինձ շատ է դուր գալիս:

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում նրա թիմը, և այն ամենը, ինչ ես լսում եմ նրա մասին, որպես մարդ, ասում են, որ նա լավ տղա է:

Ինձ շատ է դուր գալիս՝ լավ մարդ, լավ մարզիչ: Տեսնենք՝ ակումբը կընտրի՞ նրան։ Ես ավելի քան գոհ եմ, ամեն ինչ շատ լավ է հնչում:

Սա աշխարհի լավագույն աշխատանքն է, աշխարհի լավագույն ակումբը։ Իսկ Սլոտին, թվում է, կօգնի այն, որ «Լիվերպուլը» չի ավարտում մրցաշրջանն իր գագաթնակետին, ուստի առաջընթացի տեղ կմնա»,- ասել է «կարմիրների» գլխավոր մարզիչը։