Մարկո Վերատտին կարող է դառնալ իսպանական գրանդի ֆուտբոլիստ

Լուիս Էնրիկեի՝ ՊՍԺ-ում նշանակումից հետո իսպանացի մարզիչը ժամանակ չտվեց իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատտիին:

Անցյալ աշնանը Վերատտին, տասնմեկ տարի փարիզյան ակումբում խաղալուց հետո, տեղափոխվեց «Ալ-Արաբի» (Քաթար): Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Sport-ին, 31-ամյա Վերատտին հաջորդ ամառ կարող է վերադառնալ Եվրոպա։

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն «Բարսելոնան»: Նշենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Մարկո Վերատիին գնահատում են 25 մլն եվրո։ «Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: