SERIE A. «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ հաղթեց «Լեչեին» (VIDEO)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերը» մրցեց սեփական հարկի տակ «Լեչեի» հետ:

Համառ պայքարում Սիմոնե Ինձագիի սաները կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը և հաղթել՝ 2:0 հաշվով: 29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ «Ինտերն» իր միավորների քանակը հասցրեց 50-ի և բարձրացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։

Իտալական Ա Սերիա.

«Ինտեր» – «Լեչե» 2:0 (1:0)

1:0 – Հենրիխ Մխիթարյան (29)
2:0 – Լաուտարո Մարտինես (53)