Հայտնի է դարձել «Չելսիի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը դարձել է թիմի լավագույն ֆուտբոլիստն այս մրցաշրջանում, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Նա լավագույնն է ընտրվել լոնդոնյան ակումբի երկրպագուների ու ֆուտբոլիստների կողմից։

22-ամյա կիսապաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։

Ակումբի կազմում այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 45 հանդիպում, դարձել 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։