Լուիս Էնրիկե. «Ես նրանց հաջողություն եմ մաղթում եզրափակչում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած տնային պարտությունը և մրցաշարից դուրս մնալը։

«Մենք տխուր պահի միջով ենք անցնում։ Շատ ցավալի է այսպես պարտվելը։ Պետք է շնորհավորենք դորտմունդցիներին արտագնա հիանալի հանդիպում անցկացնելու համար։ Մենք 31 հարված կատարեցինք դարպասին, ունեինք 3 գոլի ակնկալվող ցուցանիշ, նրանք՝ 0,7, և նրանք խփեցին, այսքանը։

Ոչ ոք, ով գիտի ֆուտբոլ, չի թերագնահատել մեր մրցակցին։ Մենք ունենք այն, ինչ ունենք, և ես նրանց ամենալավն եմ մաղթում եզրափակչում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Փարիզցիները պարտվել են 0։1 հաշվով։ Առաջին արտագնա խաղում Էնրիկեի թիմը նույնպես պարտվել էր նվազագույն հաշվով։ Երկու հանդիպումների ընթացքում ՊՍԺ-ն 43 հարված է կատարել «Բորուսիայի» դարպասին (9-ը՝ դարպասին) և 6 անգամ հարվածել դարպասաձողին։