Մարկո Ռոյս. «Ավելի քան 10 տարի անց ես կրկին եզրափակչում եմ «Բորուսիայի» հետ»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։ Առաջին հանդիպմանը գերմանացիները հաղթել էին նույնպես նվազագույն հաշվով։

«Աննկարագրելի. Ավելի քան 10 տարի անց ես կրկին եզրափակչում եմ «Բորուսիայի» հետ։ Ինչպես հաղթեցինք խաղում, վաղը ոչ ոք չի հարցնի։ Կարևորն այն է, որ Դորտմունդի «Բորուսիան» կրկին եզրափակչում է։ Սա ոչ ոք չէր սպասում։ Դա ուղղակի անհավանական է», – Ռոյսի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Եզրափակչում «Բորուսիան» կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» զույգի հաղթողի հետ։ Մրցակիցը կորոշվի մայիսի 8-ին։