Մարկո Ասենսիոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը

Մադրիդի Ռեալի հարձակվող Մարկո Ասենսիոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ Ասենսիոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» կամ «Թոթենհեմ»: Անգլիական երեք ակումբներն էլ արդեն կապ են հաստատել միջնորդների հետ՝ քննարկելու Մարկո Ասենսիոյի հնարավոր պայմանագիրը: ՖԻՖԱ-ի կանոնները 27-ամյա հարձակվողին թույլ են տալիս հենց հիմա նախնական պայմանագիր կնքել Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչներից մեկի հետ։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։