Կուադիո Կոնեն` ՊՍԺ-ի և «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում

Ֆրանսիացի կիսապաշտպան Կուադիո Կոնեն, ում իրավունքները պատկանում են Մյոնխենգլադբախի «Բորուսիային», հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հաղորդվում է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի համար կպայքարեն ֆրանսիական ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը»:

Transfermarkt-ը Կուադիոյի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:

Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: