Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ կապված Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նախօրեին տարածած տեսահոլովակի վերաբերյալ: Բողոքի մեջ նշվում է, որ Մխիթարյանը ներկայացրել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մխիթարյանն «Ինտերի» պաշտոնական ալիքին ներկայացրել է Հայաստանը: