«Լիվերպուլի» հարձակվողը, գուցե տեղափոխվի ԱՄԷ

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է միանալ «Ալ Նասրին», հայտնում է Mirror-ը:

Նշվում է, որ արաբական ակումբը մտադիր է շահավետ առաջարկ անել հարձակվողին, ում պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլն» ու գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը, սակայն անձամբ՝ ֆուտբոլիստը, ցանկանում է հեռանալ ակումբից՝ հիմնական կազմում տեղը կորցնելու պատճառով։