Արսեն Զախարյան. «Խաղային առումով «Չելսիի» հետ կապված խոսակցությունները ոչինչ չեն փոխել»

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Լոնդոնի «Չելսի» չկայացած տրանսֆերի մասին:

– Մրցաշրջանի ընթացքում քեզ շատ էին քննադատում՝ համարելով, որ «Չելսիի» հետ կապված պատմությունը վատ է ազդել: Ինչպե՞ս արձագանքեցիր դրան: 

– Այո՛, կար անկումային պահ, սակայն քննադատական ոչինչ չեմ լսել: Առջևում հավաքներ են, պետք է մարզավիճակ հավաքեմ ու բոլոր քննադատներին ցույց տամ, որ ամեն ինչ կարգին է:

– Այսինքն մոտիվացիադ ավելացել է «Չելսի» չկայացած տրանսֆերից հետո:

-Ոչ՛, խաղային առումով ոչինչ չի փոխվել, իսկ քննադատությանը նորմալ եմ վերաբերվում,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է Sport24-ը:

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: