Կիլիան Մբապպեն՝ Պելեի մասին. «Աղոթենք արքայի համար»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն երկրպագուներին հորդոր աղոթել քաղցկեղով հիվանդ Պելեի համար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Պելեին առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Աղոթենք արքայի համար»,- գրել է 23-ամյա ֆրանսիացին Թվիթերում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին Պելեն հաստ աղիքի ուռուցքի վիրահատության էր ենթարկվել: