Տոմա Մունյեն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մունյեն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական Ա Սերիայի և Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները։

Մունյեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6,5 միլիոն եվրո։