Պելեի առողջական վիճակը վատթարացել է

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեի առողջական վիճակը գնալով վատանում է, նրան արդեն չի օգնում քիմիաթերապիան:

82-ամյա բրազիլացուն և նրա ընտանիքի անդամներին սկսել են պալիատիվ օգնություն ցուցաբերել, հայտնում է Folha de Sao Paulo-ն:

Պալիատիվ օգնությունը իրենից ներկայացնում է անաստեզիոլոգիական միջոցառումների ամբողջություն: