World Cup 2022. Հոլանդիայի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին և դուրս եկավ հաջորդ փուլ (VIDEO)

Կատարում ընթացող Մունդիալում Հոլանդիա – ԱՄՆ խաղով մեկնարկեց մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ փուլը:

Հոլանդիայի հավաքականը հենց խաղասկզբում լուրջ ճնշում գործադրեց մրցակցի վրա և կարողացավ արդեն տասներորդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ:

«Նարնջագույնները» հանդիպման ընթացքում ևս երկու գնդակ խփեցին, իսկ ԱՄՆ-ի ընտրանին կարողացավ պատասխանել միայն մեկ անգամ:

Այսպիսով՝ Հոլանդիայի ընտրանին հաղթեց մրցակցին 3-1 հաշվով և քառորդ եզրափակչում կմրցի Արգենտիա – Ավստրալիա զույգի հաղթողի հետ:

World Cup 2022.

Հոլանդիա – ԱՄՆ 3:1 (2:0)
1:0 – Մեմֆիս Դեպայ (10)
2:0 – Դեյլի Բլինդ (45)
2:1 – Հաջի Ռայթ (76)
3:1 – Դենզել Դումֆրիս (81)