Ալեսանդրո Դել Պիերո. «Նա ստեղծված է Եվրոպայում խաղալու համար»

Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն գնահատել է «Ռուբինի» նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի խաղը, ով այժմ հանդես է գալիս «Նապոլիում»։

«Կվարացխելիան անկանխատեսելի ֆուտբոլիստ է. Նա իսկական տաղանդ է։ Այս տղան ստեղծված է Եվրոպայում խաղալու համար»,- Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Խվիչան միացել է «Նապոլիին» անցած ամառ: Կվարացխելիան թիմի կազմում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։