🎥 Եվրոպայի չեմպիոնները նույնիսկ 10 ֆուտբոլիստով ջախջախեցին Շվեյցարիային

Ազգերի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ։ Կիրակի օրը Լանսիում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ Լուիս դե լա Ֆուենտեի թիմի։

Իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆաբիան Ռուիսը, մեկական գոլ խփեցին Խոսելուն ու Ֆերան Տորեսը։ Շվեյցարացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Զեքի Ամդունին:

20-րդ րոպեից Իսպանիայի հավաքականը խաղում էր 10 ֆուտբոլիստով՝ պաշտպան Ռոբին լե Նորմանը հեռացվել էր խաղադաշտից։

Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 12-ին, Իսպանիան կընդունի Դանիային, իսկ Շվեյցարիայի հավաքականը Մուրատ Յակինի գլխավորությամբ արտագնա խաղում կխաղա Սերբիայի հետ։