Կատալոնական «Բարսելոնայի» և անգլիական «Թոթենհեմի» նախկին կիսապաշտպան Պաուլինյոն ավարտեց կարիերան, հայտնում է Más Que Pelotas առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Ադրիան Սանչեսը։
Հաղորդվում է, որ 36-ամյա Պաուլինյոն առանց ակումբի էր այն բանից հետո, երբ ամռանը լրացավ նրա պայմանագրի ժամկետը բրազիլական «Կորինտիանսի» հետ:
Պաուլինյոն «Բարսելոնայում» խաղացել է 2017/18 մրցաշրջանում և անցկացրել 49 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Թոթենհեմի» կազմում 2013-ից 2015 թվականներին կիսապաշտպանը անցկացրել է 67 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։