Պոլ Պոգբան որոշել է մենիսկի վիրահատության ենթարկվել

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է վիրահատության ենթարկվել՝ մենիսկի հետ կապված խնդրի պատճառով այն բանից հետո, երբ կոնսերվատիվ բուժումն արդյունք չի տվել, հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ 29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի ևս վեց շաբաթ: «Յուվենտուսը» շուտով պաշտոնական հայտարարություն կանի այս հարցի վերաբերյալ:

Պոգբան մենիսկի վնասվածք էր ստացել հուլիսին «Յուվենտուսի» մարզման ժամանակ։ Նշվում էր, որ նա բաց կթողնի մոտ երկու ամիս։ Ըստ լրագրողների՝ Պոգբան չէր համարձակվել վիրահատվել՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը բաց թողնելու վտանգի պատճառով։