Հերբերտ Հայներ. «Մենք «Բավարիայում» տիտղոս նվաճելու հավակնություններ ունենք»

«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է մյունխենյան ակումբի հիմնական նպատակների մասին.

«Չեմպիոնների Լիգայում միշտ պետք է հիշել «Ռեալի» մասին Ուժեղ մրցակիցներ են, նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Պարի Սեն Ժերմենը»:

Բայց մենք «Բավարիայում» տիտղոս նվաճելու հավակնություններ ունենք, մենք չենք վախենում

Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար մի փոքր հաջողություն է պետք: «Չելսիի» հետ մեր բախտը չբերեց 2012 թվականին, երբ գերիշխում էինք խաղում։

Իսկ 2013-ին մենք կարող էինք պարտվել «Բորուսիային», – Հայների խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը։