Դոմենիկո Տեդեսկոն կարող է լքել զբաղեցրած պաշտոնը

«Լայպցիգի» ղեկավարությունը դժգոհ է թիմի մեկնարկային արդյունքներից և կարող է գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյին հեռացնել զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Fussball Transfers-ը:

Աղբյուրի համաձայն՝ թիմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, հատկապես այն բանից հետո, երբ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ գումարներ են ծախսվել Տիմո Վերների և Դավիդ Ռաումի հետ պայմանագիր կնքելու համար։

Գերմանիայի առաջնությունում հինգ խաղից հետո «Ցլերը» 5 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։ Վերջին խաղում թիմը պարտվեց «Այնտրախտին» (0:4):

Տեդեսկոն գլխավորել է «Լայպցիգը» 2021 թվականի դեկտեմբերին։